«Ռեալ Մադրիդի» խաղացողները կատակել են իրենց թիմակից Գարեթ Բեյլի հետ։ Ուելսցին շնչառական վարակի պատճառով թիմի հետ չի մեկնել Սաուդյան Արաբիա՝ Իսպանիայի Սուպերգավաթին մասնակցելու։ Այդ իսկ պատճառով թիմակիցներն իրենց հետ վերցրել են գոլֆի մական։

Գարեթ Բեյլը գոլֆի մեծ սիրահար է։ Միևնույն ժամանակ ֆուտբոլիստին հաճախ քննադատում են այս հոբբիի համար։ Երեկույթներից մեկի ժամանակ նույնիսկ Բեյլի թիմակից Մարսելոն նրան նվիրել է գոլֆի մական։

Նշենք, որ հունվարի 12-ին Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ռեալ Մադրիդը» կմրցի նույն քաղաքի մեկ այլ ներկայացուցչի՝ «Ատլետիկո Մադրիդի հետ»։ Խաղը կկայանա Երևանի ժամանակով ժամը 22։00-ին։

Facebook Comments