«Միլանն» արտագնա խաղում հաղթեց «Կալյարիին» (0-2): Թիմը նախորդ 3 խաղերում խաղադաշտից հեռացել էր առանց գոլ խփելու և ահա վերջ դրվեց անհաջող շարքին։
Գոլերից մեկը հեղինակել է Զլատան Իբրահիմովիչը, ով երկար դադարից հետո իր երկրորդ խաղն էր անցկացնում Ա-Սերիայում «Միլանի» մարզաշապիկով։

«Ես իմ գոլը «Աստվածային կերպով» կտոնեմ Սան Սիրոյում, ոչ թե Կալյարիում»,- նշել է շվեդը «Sky Sport Italia»-ի հետ զրույցում։
«Երբ գոլ եմ խփում, տոնում եմ «Աստվածային կերպով», այդ կերպ ես ինձ ողջ եմ զգում։
Մենք խաղացինք 2 հարձակվողով և 2 վինգերով, որպեսզի թիմին տանենք առաջ և ամեն ինչ հրաշալի ստացվեց։
Սկզբում ես մի քանի սխալներ արեցի, բայց ինձ որոշակի ժամանակ է պետք նորմալ մարզավիճակում հայտնվելու համար։»,-իր տպավորություններով կիսվել է շվեդ հարձակվողը։

Facebook Comments