Լոնդոնի «Տոտտենհեմը» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փնտրում է փոխարինող Հարի Քեյնին։ Անգլիացին լուրջ վնասվածք էր ստացել Պրեմիեր Լիգայի «Սաութհեմփթոնի» դեմ խաղում և նրան երկար ժամանակ է անհրաժեշտ ապաքինվելու համար։
Մոուրինյոն կարծում է իդեալական փոխարինող կարող է լինել Միլանի «Ինտերի» հարձակվող Գաբրիել Բարբոսան, ով վարձավճարով խաղում է «Ֆլամենգոյի» կազմում։

Ինչպես հաղորդում է «Mirror»-ը, լոնդոնյան ակումբը հենց այս տարբերակն է դիտարկում, մանավանդ, որ բրազիլացին դեմ չէ տեղափոխվել Պրեմիեր Լիգա։
Բրազիլացին ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում Բրազիլիայում, որտեղ 29 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ։

Facebook Comments