«Ման․ Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է թիմի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի մասին տպավորություններով։

«Ֆիլը հրաշալի ֆուտբոլիստ է, բայց ավելացնելու տեղ ունի։ Երբեմն ժամանակ է պետք, որպեսզի հասկանաս, թե ինչ է անհրաժեշտ անել։ Պետք է լինել համբերատար։
Այս մրցաշրջանի ավարտից հետո Սիլվան կհեռանա, բայց մենք փոխարինող չենք փնտրում, քանի որ ունենք Ֆիլ Ֆոդեն։ Եթե մենք չհավատայինք Ֆիլին, արդեն վաղուց նոր խաղացող փնտրելուց կլինեինք։

Ֆիլը շատ լավ է խաղում և խաղադաշտում բավարար ժամանակ է անցկացնում։ Բայց եթե այդ դիրքում մենք վնասվածքներ ունենանք, նա էլ ավելի շատ խաղաժամանակ կստանա։»-նշել է Պեպ Գվարդիոլան

Facebook Comments