«Բորնմուտի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը կարիերան կշարունակի «Միլանում»։
«Ռոսսեներները» կվարձակալեն բոսնիացուն մինչև մրցաշրջանի ավարտը, ով կփոխարինի Պեպե Ռեյնային։ Ռեյնան մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է «Աստոն Վիլլա»։
Արդեն այսօր Բեգովիչը պայմանագիր կնքելուց առաջ բուժզննում կանցնի։
Նշենք, որ Բեգովիչը վարձավճարով հանդես էր գալիս ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի կազմում։
Facebook Comments