«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ և
«Sky Sports»-ի փորձագետ Գարի Նևիլը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Լիվերպուլի»(1:0) հաշվով հաղթանակը «Տոտենհեմի» նկատմամբ:
«Լիվերպուլը» մեծ հաղթանակի է հասել և անում է այն ամենը, ինչ պետք է անի այն թիմը, որը հավակնում է տիտղոսին։ Ես չեմ տեսնում որևէ թիմ, որը կարող է կանգնեցնել նրանց:

Ֆիրմինո՞ն, նա անհավանական ֆուտբոլիստ է, որին կցանկանար իր թիմում տեսնել ցանկացած մարզիչ։ Նա ոչ միայն գոլեր է խփում, այլև կազմակերպում է խաղը։ Իսկապես հանճարեղ ֆուտբոլիստ է»,- Նևիլի խոսքը մեջբերում է «Liverpool Echo»-ն:

«Լիվերպուլը» շարունակում է վստահորեն գլխավորել Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ հավաքելով 61 միավոր և երկրորդ տեղում գտնվող
«Լեսթերից» առաջ անցնելով 16 միավոր: Ընդ որում, «Լիվերպուլը» դեռ ևս մեկ խաղ ունի անցկացնելու:

Facebook Comments