Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը «Ատլետիկոյին» թշնամի չի համարում։ Այսօր Մադրիդյան թիմերը կհանդիպեն Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում։

«Ֆուտբոլում թշնամիների մասին խոսելը միշտ տգեղ է։ Իհարկե, միշտ մրցակցություն կա։ Բայց ես չեմ կարող ոչ մի թիմ թշնամի անվանել։ Նրանք պարզապես մեր մրցակիցներն են։ Մարդիկ մտածում են դրանից պատմություն սարքել, որոնք նրանք ցանկանում են», – Ռամոսի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

Իսպանիայի Սուպերգավաթի վճռորոշ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։ 00-ին։

Facebook Comments