«Բարսելոնայի» հաջորդ գլխավոր մարզիչ է նշանակվելու ակումբի նախկին լեգենդար խաղացող Չավին, այս մասին իր թվիթերյան էջում հաղորդում է լրագրող Մուհամեդ Նահլեհը։
Համաձայն վերոնշյալ աղբյուրի՝ այս մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթվա ընթացքում։ 39-ամյա Չավին արդեն պայմանագիր է համաձայնեցրել կատալոնական ակումբի հետ և Գավաթի եզրափակչում կայանալիք «Ալ-Դուհալի» հետ հանդիպումը վերջինը կդառնա նրա համար որպես «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ։
Նշվում է, որ Չավիի գործակալը այժմ գտնվում է Դոհայում, որտեղ վերջինս «Բարսայի» ներկայացուցիչների հետ համաձայնեցնում է պայմանագրի վերջնական կետերը։
Facebook Comments