«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն անդրադարձել է «ՊՍԺ»-ի հարձակվողներ Նեյմարին ու Կիլիան Մբապպեին։

«Մբապպեն «Ոսկե Գնդակը» Նեյմարից շուտ կնվաճի։ Կցանկանայի նրան տեսնել «Լիվերպուլի» կազմում։
Սադիո Մանեն ևս արժանի է «Ոսկե Գնդակի»։ Նա մեր թիմի լավագույն խաղացողներից է։

Այո, «Լիվերպուլը» կդառնա չեմպիոն։ Մենք լավագույնն ենք աշխահում, իսկ Կլոպը աշխարհի լավագույն մարզիչն է։
Անցկացնել մրցաշրջանն առանց պարտությա՞ն։ Մենք չենք պլանավորում պարտվել։»-նշել է Ֆաբինյոն «Telefoot»-ի հետ զրույցում։

Facebook Comments