Անգլիայի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում «Ման․ Սիթին» արտագնա խաղում ջախջախեց «Ասթոն Վիլլային» (1-6):

Այս հաղթանակը 300-րդն էր «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար Եվրոպայի թոփ-առաջնություններում։
390 հանդիպումից 53-ն ավարտվել է ոչ-ոքի, իսկ 37-ում պարտվել է։ Հաղթանակները կազմում են ընդհանուր խաղերի մոտ 77%-ը։

Պեպ Գվարդիոլան նաև մարզել է կատալոնական «Բարսելոնան» (2008-2012) և Մյունխենի «Բավարիան» (2013-2016):

Facebook Comments