Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ռեալ Մադրիդը» 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց նույն քաղաքի ներկայացուցիչ «Ատլետիկո Մադրիդին»։ Հանդիպումը կայանում էր Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի «Քինգ Աբդուլլահ Սպորտս Սիթի» մարզադաշտում։
Հանդիպման 115-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց Ֆեդե Վալվերդեն։

Հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով, ինչին հաջորդեց նաև գոլազուրկ լրացուցիչ ժամանակը։ 11-մետրանոց հարվածաշարում «Ռեալ Մադրիդը» հաղթեց 4-1 հաշվով։ «Ատլետիկոյի» կազմում վրիպեցին Սաուլն ու Թոմաս Պարտին։

Facebook Comments