Կատալոնական «Բարսելոնան» առաջարկ է արել Լոնդոնի «Տոտտենհեմի» նախկի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին դառնալ ակումբի գլխավոր մարզիչը։ Այս մասին հաղորդում է «Rac1»-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «կապտանռնագույններին» մերժել էին թիմի նախկին կիսապաշտպան և «Ալ Սաադ»-ի գլխավոր մարզիչ Չավին և Նիդերլանդների Ազգային Հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։ Ներկա պահին «Բարսելոնան» գլխավորելու հիմնական թեկնածուն Պոչետինոն է։

Նշենք, որ արգենտինացին իր մարզչական կարիերան սկսել է Բարսելոնա քաղաքից՝գլխավորելով քաղաքի մեկ այլ ակումբ՝ «Էսպանյոլը»։ Պոչետինոն նաև իր ֆուտբոլիստի կարիերան է անցկացրել այնտեղ։


Facebook Comments