Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը սկսել է փոխարինող փնտրել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, որը երկար ժամանակով շարքից դուրս է եկել աջ ծնկի վնասվածքի պատճառով:

Ինչպես տեղեկացնում է «Goal»-ը, իսպանական ակումբը դիտարկում է երկու ֆուտբոլիստների թեկնածությունները` Կարլոս Վելա («Լոս Անջելես») և արգենտինացի Լաուտարո Մարտինես («Ինտեր):

Ավելի վաղ «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սուարեսը շարքից դուրս է եկել մոտ չորս ամսով և այս մրցաշրջանում հնարավոր է այլևս խաղադաշտ դուրս չգա:

Ընթացիկ մրցաշրջանում Սուարեզը
«Բարսելոնայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 14 գոլ, կատարել 11 արդյունավետ փոխանցում։

Facebook Comments