Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմիոնեն Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում կրած պարտությունից հետո խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հեռացման մասին:

«Իմաստ ունի, որ խաղի ֆուտբոլիստի մրցանակը բաժին է հասել Վալվերդեին, քանի որ իր գործողությամբ նա հաղթել է հանդիպումը:

Սա մենամարտի ամենակարեւոր դրվագն էր։ Եթե պահը շարունակվեր, ապա, ամենայն հավանականությամբ, գոլ կլիներ։ Ես աջակցում եմ նրան, չէ որ նա արել է այն, ինչ պետք է աներ», – արգենտինացու խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Վալվերդեն հանդիպման 115-րդ րոպեին միտումնավոր հարվածել է Ալվարո Մորատային, ով տուգանային հրապարակի մոտ մենակ էր հայտնվելու Կուրտուայի դեմ: Այդ պատճառով նրան հեռացրել են, սակայն
«Ռեալը» կարողացել է հետխաղյա 11 մետրանոցներով հաղթանակ տանել։

Facebook Comments