Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն անդրադարձել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում իր ակումբի հաղթանակին։

«Մենք ներկայացանք Սուպերգավաթին կորուստներով։ Թիմում բացակայում էին այնպիսի առանցքային ֆուտբոլիստներ, ինչպիսիք էին Ազարը, Բեյլն ու Բենզեման։ Բայց Զիդանը կարողացավ հավաքել թիմն ու նվաճել տիտղոսը։

Կարծում եմ, որ թիմը փոքրիկ անկումից հետո արդեն վերգտնում է իր խաղը։ Թիմում են հայտնվել ֆուտբոլիստներ, ովքեր ակումբին հաղորդում են ինտենսիվություն։ Մենք ճիշտ ուղու վրա ենք»-նշել է Պերեսը։

Facebook Comments