Հաստատվել են «Յուվենտուսի» պաշտպան Մերիհ Դեմիրալի վնասվածքի ծանրության վերաբերյալ բոլոր մտահոգությունները:

21-ամյա խաղացողը վնասվածքը ստացել է Իտալիայի առաջնության 19-րդ տուրում կայացած «Ռոմայի» դեմ խաղում:

Բուժզննման արդյունքները ցույց են տվել, որ թուրք ֆուտբոլիստը վնասել է ոտքի խաչաձև կապանները և մենիսկը:

Մոտակա օրերին Դեմիրալը վիրահատության կենթարկվի:

Facebook Comments