ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ 2020 թվականի ամռանը նա ցանկանում է Բրազիլիայի հավաքականը Ամերիկայի գավաթից զատ ներկայացնել նաև Օլիմպիական խաղերում.

«Ես ցանկանում եմ մասնակցություն ունենալ երկու խաղարկություններում էլ, չնայած որ դա դժվար կլինի: Նույն պատմությունը կրկնվեց նաև 2016 թվականին, սակայն այն ժամանակ «Բարսելոնան» թույլ չտվեց ինձ: Հետևաբար, ես այժմ այս մասին կքննարկեմ իմ ներկայիս ակումբի հետ, քանի որ շատ եմ ցանկանում օգնել Բրազիլիայի հավաքականին»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:

27-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 11 հանդիպման և դարձել 10 գոլի հեղինակ:

Facebook Comments