Միլանի «Ինտերը» շարունակում է ելքեր փնտրել, որպեսզի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Տոտտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին։

Ինչպես հաղորդում է «La Gazette dello Sport»-ը, թիմերն արդեն համաձայնության վերջնական փուլում են գտնվում։ Միլանյան ակումբը չի ցանկանում վճարել 20 մլն եվրո։ «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան հույս ունի, որ նրանց կհաջողվի գնել դանիացուն 10 մլն եվրոյով։

Ինչպես նաև հայտնի է, որ դանիացու տարեկան աշխատավարձը միլանյան ակումբի կազմում կկազմի 7,5 մլն եվրո, մինչդեռ Էրիկսենը պահանջում է թիմից 10 մլն եվրո։

Էրիկսենը լոնդոնյան ակումբի կազմում հանդես է գալիս 2013 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը ԱՊԼ-ի 18 հանդիպումներում դարձել է 2 գոլի և 2 գոլայի փոխանցման հեղինակ։

Facebook Comments