Իտալական «Միլանի» կիսապաշտպան Սուսոն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել թիմը:
Ինչպես հաղորդում է «Sport Mediaset»-ը, իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Ռոման», որը երկար ժամանակով կորցրել է կիսապաշտպան Նիկոլա Ձանիոլոյին վնասվածքի պատճառով:
Զլատան Իբրահիմովիչի «Միլան» վերադառնալուց հետո թիմի խաղային սխեման փոփոխության է ենթարկվել և Սուսոն չի մտնում նոր մարտավարության մեջ:
«Միլանի» ղեկավարությունը դժգոհ է Սուսոյի ցուցադրած խաղից և պատրաստ է ֆուտբոլիստին վաճառել արդեն հունվարին։
«Transfermarkt»-ը 30 միլիոն եվրո է գնահատում ֆուտբոլիստին։
Իսպանացու ծառայություններով հետաքրքրված են նաև Լա Լիգայի մի շարք ակումբներ։
Սուսոն «Միլանում» է հանդես գալիս 2015 թվականից, նա ամբողջ ընթացքում 152 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում:
Այս մրցաշրջանում նա մասնակցել է 16 հանդիպման, խփել է մեկ գոլ և կատարել է երկու գոլային փոխանցում ։