Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսով։ Խաղացողով անձամբ հետաքրքրված է կատալոնյան ակումբի նորանշանակ մարզիչ՝ Կիկի Սետյենը։ Այս մասին հաղորդում է «Mundo Deportivo»-ն։

Մեկ տարի առաջ Սետյենը խոստովանել էր, որ «Բարսան» ցանկացել է գնել Ռուիսին, երբ դեռ նա խաղում էր «Բետիսի» երկրորդ թիմում և առաջարկել են խաղացողի համար 1 մլն եվրո։ Սակայն այդ առաջարկը մերժվել է։ Ավելի ուշ «Նապոլին» գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը 30 մլն եվրոյի դիմաց։

Facebook Comments