«Բարսելոնայի» նորանշանակ մարզիչ Կիկե Սետյենը կիսվել է իր՝ ակումբի գլխավոր մարզիչ դառնալու տպավորություններով։

«Երեկ ես իմ գյուղում քայլում էի կովերի նախրի հետ, իսկ այսօր ես մարզում եմ աշխարհի լավագույն խաղացողներին։ Եվ դա է ինձ համար ամենակարևորը։

Առաջարկի շուրջ նույնիսկ 5 րոպե չեմ մտածել։ Չէի էլ կարող պատկերացնել, որ «Բարսելոնան» կընտրի ինձ։

Ես չունեմ երկար ռեզյումե։ Միակ բանը, որին ես հասել եմ՝ նախորդ ակումբներս խաղացել են լավ ֆուտբոլ։ Չգիտեմ դա բավարա՞ր էր, որպեսզի ինձ տրվեր շանս, բայց ես շնորհակալ եմ։»-նշել է Սետյենը։

Facebook Comments