«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեզը մեկնաբանել է Էռնեստո Վալվերդեի պաշտոնանկությունը:

«Շնորհակալություն մեծ մարզչին այն բոլոր պահերի համար, որ մենք անցել ենք միասին: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպիսի հրաշալի մարդ եք դուք և այն բոլոր դրական բաները, որոնք դուք ինձ սովորեցրել եք: Շնորհակալություն ձեզ և ձեր ողջ աշխատակազմին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար։ Մաղթում եմ ձեզ բոլորիդ հաջողություն ապագայում»,- գրել է Սուարեզը Թվիթերի իր էջում:

Վալվերդեն «Բարսելոնան» գլխավորել է 2017 թվականին։ Նրա գլխավորությամբ ակումբը երկու անգամ դարձել Է Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև մեկական անգամ դարձել Իսպանիայի գավաթի և Սուպերգավաթի հաղթող:

«Բարսելոնան» 19 տուրերում հավաքելով 40 միավոր, Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

Facebook Comments