Վիսենտե Դել Բոսկեն կարծում է, որ
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն արժանի չէր պաշտոնանկության:

«Ինձ համար դժվար է դատել այն մասին, թե ինչով է առաջնորդվում «Բարսելոնայի» ղեկավարությունը, սակայն Վալվերդեյին պաշտոնանկ անելու որոշումն ինձ զարմացրեց:

Վալվերդեն այն մարզիչներից է, ով ունի իր ոճը, բացի այդ, նրա թիմի արդյունքները ձախողված չես համարի: Այժմ շատ հեշտ է բաժանվել մարզիչներից նույնիսկ Անգլիայում, որտեղ նախկինում բավական ժամանակ էին տալիս իրենց գաղափարները կյանքի կոչելու համար»,- ասել է Դել Բոսկեն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» սուպերգավաթում տապալվելուց հետո հեռացրեց Վալվերդեյին և նոր գլխավոր մարզիչ նշանակեց Կիկե Սետյենին:

Facebook Comments