«Ռոմայի» կիսապաշտպան Չենգիզ Ունդերը հայտնվել է «Միլանի» թիրախում, հաղորդում է լրագրող Ջանլուկի Դի Մարցիոն:
«Միլանը» մտադիր է հունվարին ամրապնդել հարձակողական գիծը և ցանկանում է ձեռք բերել թուրք կիսապաշտպանին: «Միլան» ամռանը բանակցել է ֆուտբոլիստի հետ, սակայն չի կարողացել պայմանավորվել հռոմեացիների հետ։

Ունդերի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը 12 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» մարզաշապիկով ՝ աչքի ընկնելով մեկ գոլով:

Facebook Comments