«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտումեոն հայտարարել է, որ Չավին մի օր կդառնա թիմի գլխավոր մարզիչը:

«Մեր դուռը բաց է շատ մարզիչների համար։ Այժմ մեր մարզիչը Կիկե Սետյենն է, ով երկուսուկես տարվա պայմանագիր է կնքել։ 2021 թվականին ակումբում կլինեն նախագահի ընտրություններ, և եթե նոր նախագահը ցանկանա փոխել մարզչին, նա նման հնարավորություն կունենա։ Նման կետ կա պայմանագրում։

Իհարկե, մի օր Չավին կդառնա «Բարսելոնայի»
գլխավոր մարզիչը, ես չեմ կասկածում դրանում։ Նա շատ ընդունակ մարզիչ է, ով շատ լավ հասկանում է մեր ֆուտբոլը։ Բայց հիմա մեր մարզիչն է Կիկե Սետյենը։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի», – ասել է Բարտումեոն:

Facebook Comments