Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչում «Ուդինեզեին» (4-0) հաղթելուց հետո խոսել է այն մասին, թե ինչու էր թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց թողել հանդիպումը։

«Նրա մոտ 2 օր է սինուսիտ էր, այսօր առավոտյան նա իրեն լավ էր զգում, բայց կեսօրին Ռոնալդուի ջերմությունը կրկին բարձրացավ։ Բժիշկները չթույլատրեցին խաղալ նրան՝ նշելով, որ պետք չէ ռիսկի դիմել, մանավանդ, որ եղանակն այնքան էլ բարենպաստ չէր։

Ուզում եմ օգնել Ռոնալդուին ունենալ 6-րդ «Ոսկե Գնդակը»։ Ինձ այնքան էլ հաճելի չէ, երբ ինչ-որ մեկը նրանից մեկով ավելի մրցանակ ունի։

Ապագայում Դիբալան ևս կարող է պայքարել «Ոսկե Գնդակի» համար, իսկ հիմա նա մեծ հետք է թողնում համաշխարհային ֆուտբոլում։»-նշել է Սարին։

Facebook Comments