«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման գծի առաջատար Մարկուս Ռեշֆորդը Անգլիայի Գավաթի՝ «Վուլվերհեմպտոնի» դեմ (1-0) հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել։ 64-րդ րոպեին նա փոխարինել էր Դանիել Ջեյմսին, որից 16 րոպե անց նրան փոխարինել է Ջեսսի Լինգարդը։

Խաղից հետո, «մանկունիացիների» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը հայտարարել է, որ Ռեշֆորդը չէր կարող վազել մեջքի ցավերի պատճառով։

Ամենայն հավանականությամբ ֆուտբոլիստը բաց կթողնի ԱՊԼ-ի՝ «Լիվերպուլի» դեմ հանդիպումը, որը կկայանա կիրակի օրը։

Facebook Comments