«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտնել է, որ մտադիր չէ մոտ ժամանակներում լքել լոնդոնյան ակումբը։

« Ես գոհ եմ իմ պայմանագրից։ Այստեղ կմնամ նաև ևս մեկ տարի։ Չեմ կարող այս պահին խոսել ապագայի մասին»- Օզիլի խոսքերն է մեջբերում «beIN Sport»-ը։

Ավելի վաղ նշվում էր, որ գերմանացին պատրաստ է լքել անգլական գրանդը Ունայ Էմերիի հետ ունեցած վատ հարաբերությունների պատճառով, սակայն Միկել Արտետայի նշանակումը գլխավոր մարզչի պաշտոնում փոխեցին խաղացողի մտադրությունները։

Կողմերի միջև կնքված ընթացիկ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։

Facebook Comments