Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստվում է առաջարկ կատարել
«Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալիի հարցով:
Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անձամբ է հետաքրքրված աֆրիկացի ֆուտբոլիստի ծառայություններով: Իսպանական գրանդը պատրաստ է Կուլիբալիի համար վճարել 70 միլիոն եվրո, ինչպես նաև գործարքի մեջ ներառել կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին:
Ավելի վաղ Կալիդուի ծառայություններով հետաքրքրվում էին Լոնդոնի «Արսենալը» և
«Մանչեսթեր Յունայթեդը»:
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է Ա Սերիայի 14հանդիպման:
Facebook Comments