«Չելսիի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ռիսս Ջեյմս ստորագրել է նոր երկարաժամկետ պայմանագիր ակումբի հետ:

Համաձայնագիրը նախատեսված է 5,5 տարով և կգործի մինչև 2025 թվականի ամառը:

Նախորդ ամռանը Ջեյմսը բավականին ծանր վնասվածք էր ստացել, սակայն կարողացել էր վերադառնալ և դառնալ Ֆրենկ Լամպարդի թիմի կարևոր մասնիկը:

Նշենք, որ պաշտպանը թիմի վերջին երեք խաղերը սկսել է մեկնարկային կազմում։
Ռիսս Ջեյմսը նոր պայմանագիր կնքելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Հանդես գալ «Չելսիում» և խաղալ այդ ակումբում ամեն շաբաթ, միշտ եղել է իմ նվիրական երազանքը։ Հինգ ու կես տարվա նոր պայմանագիր կնքելով՝ ես կարծես իմ երազանքն եմ իրագործում:

Ես միշտ ցանկացել եմ այստեղ լինել, և նոր պայմանագիրը նշանակում է շատ բան ինձ և իմ ընտանիքի համար»,- ասել է Ռիսս Ջեյմսը:

20-ամյա պաշտպանն այս մրցաշրջանում «Չելսիի» կազմում մասնակցել է 18 հանդիպման բոլոր մրցաշարերում:
Նշենք, որ Ռիսս Ջեյմսը հանդիսանում է «Չելսիի» ակադեմիայի սան:

Facebook Comments