«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ` Օլե-Գունար Սուլշերը հաստատել է, որ Հարրի Մագուայրը կլինի թիմի նոր ավագը:
«Բոլորը ասում են ինձ, որ նա ի ծնե առաջնորդ է: Այժմ Մագուայրը կրելու է ավագի թևկապը», — նորվեգացու խոսքը մեջբերում է Սայմոն Սթոունը:

Ինչպես հայտնի է ներկայիս ավագ` Էշլի Յանգը լքում է թիմը:
Նշենք, որ Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել «Լեսթերից» անցած ամռանը:

Facebook Comments