«Ինտերի» ֆուտբոլիստ Գաբրիել Բարբոսան, ով վարձավճարով հանդես է գալիս բրազիլական «Ֆլամենգոյում», շուտով լիարժեք կդառնա «Ֆլամենգոյի» ֆուտբոլիստ։

Ինչպես հաղորդում է «Globo»-ն Լիբերտադորեսի Գավաթի գործող չեմպիոնները պայմանավորվել են իտալական ակումբի հետ Գաբիգոլի տրանսֆերի շուրջ։ Տրանսֆերը կարժենա 20 մլն եվրո։
Պայմանագրի հետ կապված այլ մանրամասնություններ չեն հաղորդվում։

Գաբրիելը բրազիլական ակումբում գրանցել է ֆանտաստիկ արդյունավետություն՝ 43 խաղում դառնալով 34 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»՝ որպես Լուիս Սուարեսին փոխարինող։

Facebook Comments