«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին «Ռեալից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո քննադատել է մրցավարությանը:

Առաջին խաղակեսում մրցավարը չի հաշվել Լյուկ դե Յոնգի գոլը՝ տեսնելով հարձակման գծում կանոնների խախտումը:
«Սա խայտառակություն է, սա խայտառակություն է», Լոպետեգին բղավում էր ընդմիջմանը հանդերձարանում։ Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն։

Հիշեցնենք, որ «Սևիլիայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչին հայտարարել էր, որ եթե թիմի երկրորդ գոլն էլ չհաշվեին, Նա թիմին կհեռացներ «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտից:

Facebook Comments