Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է «Ինտերի» մասին:

«Ես վախենում եմ «Ինտերի՞ց», վախը չափազանց մեծ բառ է: Սա ընդամենը սպորտ է: Ես չեմ հետևում, թե ինչ ենք անում շուկայում, էլ չեմ խոսում այն մասին, թե ինչ է անում «Ինտերը»:
Ֆուտբոլի ամենահիմար բանն այն է, որ փորձեք հաշվարկել, թե երբ և որտեղ դուք կարող եք միավորներ վաստակել կամ կորցնել», – Սարրիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն:
«Ինտերը» և «Յուվենտուսը» շարունակում են չեմպիոնական պայքարը: «Ինտերի» ակտիվում կա 46միավոր, իսկ «Յուվենտուսը» վաստակել է 48 միավոր:

Facebook Comments