Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Միլանը» Սան Սիրո մարզադաշտում ընդունեց «Ուդինեզեյին» և գերկամային հաղթանակ տարավ:

Ինչքան էլ, որ զարմանալի է, բայց առաջինը աչքի ընկավ «Ուդինեզեն»: Դոննարումմային անհաշվենկատ գործողությունների արդյունքում հանդիպման 6-րդ րոպեյին Լարսենը գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ` առաջ մղելով հյուրերին:

Երկրորդ խաղայեսում իսկական շոուի ականատես եղանք:

Երկրորդ խաղակեսի սկզբին դաշտ դուրս եկավ «Միլանի» թերևս ամենաթերագնահատված ֆուտբոլիստը` Անտե Ռեբիչը և 3րոպե անց դարձավ գոլի հեղինակ: Խաղակեսի միջնամասում Տեոն իր թնդանոթային հարվածով առաջ մղեց «Միլանին»:

Խաղավարտից շատ չանցած Լազանյան հավասարեցրեց հանդիպման հաշիվը` 2-2: Թվում էր թե վերջ թիմերը կբաժանվեն խաղաղությամբ, բայց Ռեբիչը այդպես չէր կարծում: Նա խաղավարտից վարկյաններ անց անցում կազմակերպեց և գնդակը մխրճեց «Ուդինեզեյի» դարպասը` հաղթանակ պարգևելով «Միլանին»(3-2)

«Միլանը» անչափ տպավորիչ հաղթանակ տարավ և բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ «Ուդինեզեն» նահանջեց 14-րդ հորիզոնական:

Որքան, որ զարմանալի է, բայց «Միլանը» դեռևս այս տարի չունի ոչ մի պարտություն: Թիմը կարծես թե նոր շունչ է ստացել, անցկացնում է հիանալի հանդիպումներ: Պիոլիի հսկայական աշխատանքը երևում է, «Միլանը» թմային գրագետ և գեղեցիկ ֆուտբոլ է խաղում: Եվ սա տակտիկայի փոփոխության արդյունքն է:

Facebook Comments