«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կարծում է, որ մեծ են այն թիմերը, որոնք կրկին ու կրկին հաջողության են հասնում:
«Եթե նայենք երկարաժամկետ հեռանկարում, ապա մեծ թիմերը նրանք են, ովքեր կարող են կրկին ու կրկին հաջողության հասնել: Այս առումով ոչ ոք չի համեմատվի Սըր Ալեքսի հետ։ Բայց ես առաջինը կխոստովանեի, որ Յուրգեն Կլոպը հիանալի աշխատանք է կատարել «Լիվերպուլում»:

Այս պահին Կլոպը կարծես թե գիտի, թե ինչ կստանա, ամեն անգամ, երբ թիմին դուրս է բերում խաղադաշտ։ Թեև հետևում է միայն կես մրցաշրջանում, առջևում շատ հանդիպումներ են։

Առաջնության վերջին 38 հանդիպումներում
«Լիվերպուլն» ունի 33 հաղթանակ և 5 Ոչ ոքի: Սա 104 միավոր է: Նրանց մոտ ամեն ինչ լավ է, եթե չասենք ավելին: «Լիվերպուլը» կարող է թրեբլ ձևակերպել, բայց եկեք տեսնենք, թե որտեղ նրանք կլինեն մայիսին», — Սուլշերի խոսքը մեջբերում է «Goal»-ը:

Facebook Comments