Այսօր Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ հաղթել է «Ուդինեզեին» (3-2): Այս հաղթանակով միլանցիները օգնեցին թիմի շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչին դառնալ նոր ռեկորդի հեղինակ։

Այս հաղթանակը Իբրայի համար 150-րդն էր Ա-Սերիայում։ Այս ցուցանիշին հասնելու համար, Զլատանից պահանջվեց 222 հանդիպում, ինչը համարվում է ռեկորդային ցուցանիշ։

Ռեկորդը պատկանում էր միլանյան մեկ այլ ակումբի՝«Ինտերի» նախկին կիսապաշտպան Էստեբան Կամբյասսոյին, ով նույն ռեկորդը սահամանել էր անցկացնելով 230 հանդիպում։

Facebook Comments