Անգլիայի Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Էնֆիլդում»: Միմյանց հետ մրցեցին դարավոր թշնամի երկու ակումբները` «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Բավականին հետաքրքիր հանդիպում տեղի ունեցավ: Գեղեցիկ, արագ, և տիպիկ անգլիական ֆուտբոլ: Ֆանտաստիկ հանդիպում էր, իր էմոցիոնալ վերջնամասով: «Լիվերպուլը» իշխում է ԱՊԼ-ում, ոչ մի շանս չտալով մրցակիցներին:
Արդյունքում հաղթեց «Լիվերպուլը»(2:0): Գոլերի հեղինակներ դարձավ` Վան Դեյկը և Սալահը:

Այսպիսով «Լիվերպուլը» վաստակելով 64 միավոր վստահ գլխավորում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 34 միավորով` 6-րդ հորիզոնականում է:
Facebook Comments