Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում
«Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» և շարունակում է անպարտելիության շարքը:
Յուրգեն Կլոպի թիմը Պրեմիեր լիգայում չի պարտվում արդեն 1001 օր։

Հիշեցնենք, որ վերջին անգամ «Լիվերփուլը» «Քրիստալ Փելեսին» էր սեփական խաղադաշտում պարտվել 2017-ի ապրիլի 23-ին։

«Լիվերպուլը» վստահորեն գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը
«Մանչեսթեր Սիթիից» առաջ է 16 միավորով: Ընդ որում, «Լիվերպուլն» մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Լիվերպուլն» Անգլիայի չեմպիոն չի դարձել 1990 թվականից ի վեր:

Գրեթե պարզ է արդեն, որ «Լիվերպուլը» կդառնա ԱՊԼ-ի այս մրցաշրջանի չեմպիոն: Կլոպի տղաները ֆենոմենալ մրցաշրջան են անցկացնում հաղթելով բոլորին: «Լիվերպուլը»անկասելի է, «Լիվերպուլը» արժանիորեն կդառնա ԱՊԼ-ի չեմպիոն և դա իհարկե հանճար Կլոպի շնորհիվ:

Facebook Comments