«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, այժմ բրիտանական հեռուստատեսության փորձագետ Ջեյմի Կարագերը գոհ է Անգլիայի առաջնության 23-րդ տուրի խաղում Յուրգեն Կլոպի թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակից (2:0):
«Այս երկրում արդեն բոլորը վստահ են, որ սա ԱՊԼ-ի հաղթանակն է։ «Լիվերպուլը» ֆենոմենալ թիմ է։ Նրանք լավագույնն են լիգայում, Եվրոպայում և աշխարհում այսօրվա դրությամբ», – Կարագերի խոսքը մեջբերում Է «BBC Sport»-ը:

Յուրգեն Կլոպի թիմը վաստակել է 64 միավոր վստահորեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը Պրեմիոր լիգայի մրցաշարային աղյուսակում: Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից» առաջ են 16 միավորով:

Facebook Comments