Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը Պրիմերայի 20-րդ տուրի խաղում «Գրանադայի» նկատմամբ հաղթանակից հետո խոսել է թիմի խաղի փոփոխությունների մասին:

«Դա տնօրենների խորհրդի որոշումն էր։ Ով էլ գա, մենք միշտ դրական ազդեցություն ենք ակնկալում։ Յուրաքանչյուր մասնագետ ունի իր ոճը և հայացքը ֆուտբոլին։ Մենք ուրախ ենք Էռնեստոյի կատարած աշխատանքի համար, նույն զգացողությունները ունենք նաև Սետյենի հետ աշխատելուց:

Այս մրցաշրջանում «Բարսելոնան» կարող է նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները», – Բուսկետսի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսիի գոլի շնորհիվ կատալոնացիները հաղթեցին 1:0 հաշվով:

Facebook Comments