Վերջին օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ: Ընտրել ենք դրանցից կարևորները:

«Ռոմայի» գլխավոր մարզիչ` Պաուլո Ֆոնսեկան հայտնեւմ է, որ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի «Լացիոյի» դեմ դերբիին:
«Հռոմեական» դերբին տեղի կունենա հունվարի 26-ին:

Թեյմուրազ Տոբոևը փորձաշրջան է անցնում «Ուրարտույում»: Մրցաշրջանի առաջին մասը ֆուտբոլիստը անցկացրել է «Արարատի» կազմում, սակայն վերջերս հեռացել է թիմից այն պատճառով, որ քիչ խաղային պրակտիկա է ստացել:

«Գանձասար-Կապանը» վերսկսեց մարզումները:

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում հաղթեց «Վեստ-Արմենիային» 3-1հաշվով: Գոլերը հեղինակեցին` Արմեն Համբարձումյանը և Արտյոմ Ավանեսյանը:

Արամ Հայրապետյանը վնասվածք է ստացել նոր թիմի մարզման ժամանակ:

Հայաստանի հավաքականի ու իրանական «Պեյկանի» դարպասապահը ծնկի վնասվածք է ստացել:

Գոռ Մալաքյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա»: Նա փորձաշրջան էր անցնում Ղազախական թմերից մեկում:

«Լոռին» վերսկսեց մարզումները:

Ընկերական հանդիպում

«Ռակուվ» 1։3 «Ուրալ»

Վարազդատ Հարոյանը (Ուրալ) ամբողջական հանդիպում անցկացրեց։

Որոշ տեղեկություննորի համաձայն` «Մասիս» ՖԱ-ն, ամենայն հավանականությամբ չի շարունակի իի ելույթները Առաջին խմբում։

Նաիր Տիկնիզյանը վարձակալության սկզբունքով կշարունակի իր կարիերան Կուրսկի «Ավանգարդ» ՖԱ-ում։

Facebook Comments