FIA-ի նախագահ Ժան Տոդտը իտալական La Repubblica-ի հետ հարցազրույցում անդրադարձել է աշխարհի 7-ակի չեմպիոն Միխաել Շումախերի առողջական վիճակին ու դրա վերաբերյալ վերջին շրջանում տարածվող տարատեսակ «նորություններին»:
«Ամռանը ես ասել եմ, որ լինում եմ Միխաելի տանն, ու մենք միասին հեռուստացույցով Գրան պրիներ ենք նայում: Հույս ունեմ՝ մի օր կկարողանանք միասին ներկա լինել մրցարշավին:
Միխաելի վիճա՞կը: Նա շարունակում է պայքարել: Եվ մենք պարտավոր ենք այդ պայքարում աջակցել նրա ֆանտաստիկ կնոջը՝ Կորիննային, ու հարգանքով վերաբերվել նրան խնդրանքներին:
Թերթերում աչքովս են ընկել տարաբնույթ ու անհավանական ինչ-որ ասեկոսեներ՝ Շումախերի բուժման մասին, բայց դրանք տարածում են այն մարդիկ, ովքեր իրավիճակից անտեղյակ են»,-ասել է Տոդտը:

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here