«Ման․ Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան կարծում է, որ Պոգբայի՝ ակումբը փոխելու ժամանակն է։

«Մարդիկ նրան մեղադրում են երբ չի խաղում, իսկ երբ խաղում է մեղադրում են նրան։
Հիմա ցանկացած իրավիճակում Պոգբան խնդիր է հանդիսանում թիմի համար։ Երբ ես «Մարսելում» էի խաղում ու դրվագներից մեկում հարվածեցի երկրպագուին, ակումբի տնօրենն ու գլխավոր մարզիչը մոտեցան ինձ և հարցրեցին․ «Պատրիս, հիմա ինչ է լինելու՞» և ես պատասխանեցի․ «Ես կհեռանամ, որովհետև չեմ ուզում իմ պատճառով թիմի անվան շուրջ վատ լուրեր պտտվեն»»

Նշենք, որ Պոգբան վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը՝ Պրեմիեր Լիգայում անցկացնելով ընդամենը 7 հանդիպում։

Facebook Comments