Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և թիմի պաշտպան`Դենի Ռոուզի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել վերջին մարզումներից մեկում։

«Daily Mail»-ի տվյալներով՝ 29-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է մնացել «Ուոթֆորդի»դեմ Անգլիայի առաջնության 23-րդ տուրի խաղի (0:0) հայտացուցակից դուրս մնալու համար և պորտուգալացի մարզիչի խոսքերից, ով դա բացատրել է ֆուտբոլիստի մեջքի վնասվածքով:

Ռոուզը կարծում էր, որ պատրաստ էր մասնակցել հանդիպմանը, այդ պատճառով էլ պահանջներ էր ներկայացրել Մոուրինյոյին:

Ֆուտբոլիստի և մարզիչի միջև խոսակցություն է տեղի ունեցել բարձր տոնով: Նշվում է, որ
«Տոտենհեմի» որոշ ֆուտբոլիստներ դժգոհ են մնացել թիմակցի պահվածքից:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոուզը Պրեմիեր լիգայում մասնակցել է 12 հանդիպման։

Facebook Comments