Անգլիայի Պրեմիեր Լիգան IFFHS-ի վարկածով ճանաչվել է 2019 թվականի լավագույն առաջնություն։
Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հայտարարել է, թե որ առաջնություններն են նախորդ տարում բարձր վարկանիշ ունեցել։
11 տարում առաջին անգամ ցուցակը գլխավորում է ԱՊԼ-ն, երկրորդ տեղում է Բրազիլիայի առաջնությունը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Լա Լիգան։
Ստորև ներկայացված է այդ ցուցակի Թոփ-10ը։
1․Անգլիա – 1287 միավոր
2․Բրազիլիա – 1165 միավոր
3․Իսպանիա – 1141 միավոր
4․Իտալիա – 939 միավոր
5․Կոլումբիա – 849 միավոր
6․Պորտուգալիա – 834 միավոր
7․Ֆրանսիա – 818 միավոր
8․Նիդերլանդներ – 790,5 միավոր
9․Արգենտինա – 776 միավոր
10․Գերմանիա – 765,5 միավոր
Facebook Comments