Կայացավ հերթական խելահեղ Լոնդոնյան դերբին: «Սթեմֆորդ Բրիդջ» մարզադաշտում միմյանց հետ մրցեցին «Չելսին» և «Արսենալը»:

Իսկական թեժ դերբի էր, իր դրամատիկ վերջաբանով: Ֆանտաստիկ հանդիպում դիտեցինք էմոցիաները հասան իրենց գագաթնակետին:

Նախ առաջին հաշվի մեջ առաջ անցավ «Չելսին»: Տուգանային հրապարակում Դավիդ Լուիզը խախտեց խաղի կանոնները Թեմմի Աբրահամի հետ պայքարում և վերջին հույսի խախտման համար հեռացվեց խաղադաշտից: Ժորժինյոն հստակ իրացրեց 11մ. հարվածը:

Երկրորդ խաղակեսի միջնամաաում արագ հակագրոհ ձեռնարկեց «Արսենալը», Մարտինելլին մոտ 80մ. անցում կատարելով և օգտվելով Նգոլո Կանտեի սայթաքումից գրավեց մրցակցի դարպասը:

Երկրորդ գոլից հետո արդեն թիմերը բաց ֆուտբոլ էին թելադրում, որի արդյունքում Սեզար Ասպիլիկուետան առաջ մղեց տան տերերին` 2-1:

Դե իսկ վերջնամաաում իր խոսքը ասեց Հեկտոր Բելերինը գրավելով Կեպայի պաշտպանած դարպասը` «Արսենալին» թանկարժեք մեկ միավոր պարգևեց, որին նրանք արժանացել էին:

Այսպիսով «Արսենալը» չհանձնվեց, պայքարեց մինչև վերջ, մեծ կամքի ուժ դրսևորեց մեկ միավոր վաստակեց և վերադարձավ լավագույն 10-նյակ, իսկ «Չելսին» հերթական միավորները կորցնելով դեռևս մնում է քառյակում:

Facebook Comments