Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպումը(2:2):

«Մենք ձգտում էինք և կարող էինք հաղթել։ Մրցակիցը մեր գոլից հետո մնացել էր մեկ խաղացողով պակաս, մենք պետք է ավելացնեինք և գոլեր խփեինք, սակայն դադարեցինք պաշտպանվել և «Արսենալին» երկու գոլ նվիրեցինք։ Տղաները չեն արել իրենց աշխատանքը և մենք կորցրել ենք միավորներ: Պահերը շատ էին, բայց մենք մարդասպանի բնազդ չունենք, գուցե այն պատճառով, որ թիմը շատ երիտասարդ է: Գոհ եմ, որ թիմը չորրորդն է, բայց միավորները պետք է շատ ավելի շատ լինեն», – մարզիչի խոսքը մեջբերում է «BBC Sport»-ը:

24 տուրից հետո «Չելսին» ԱՊԼ մրցաշարային աղյուսակում 4-ն է` 40 միավորով”

Facebook Comments