Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ մտադիր է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»,- հաղորդում է «Mundo Deportivo»-ն:

Գաբոնցի ռմբարկուն արդեն տեղեկացրել է
«կապտանռնագույնների» ղեկավարությանը, որ պատրաստ է տեղափոխվել «Կամպ Նոու»: 30-ամյա աֆրիկացին կատալոնացիների կազմում կփոխարինի ուրուգվայցի Լուիս Սուարեսին, որը վնասվածքի պատճառով դուրս էր մնացել մինչև մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ Օբամեյանգի պայմանագիրը
«Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 22 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Facebook Comments