«Լեսթերը» Անգլիայի Պրեմյեր լիգայում ընդհատել է երկու պարտություններից բաղկացած շարքը` ոչ մի շանս չտալով «Վեստ Հեմմին» (4:1):
«Աղվեսների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է հանդիպման արդյունքը, ինչպես նաև խոսել է հարձակվող Ջեյմի Վարդիի վնասվածքի մասին, ով ստիպված էր լքել խաղադաշտը դեռևս առաջին խաղակեսում:

«Նա չի վնասել ծնկատակի ջիլը, ուստի դա հիանալի նորություն է մեզ համար։ Ջեյմին զգաց սուր ցավ, այնպես որ մենք կգնահատենք իրավիճակը առաջիկա օրերին, բայց բարեբախտաբար նրա ծնկատակի ջիլ լավ է:

Վարդին ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, որը շատ կարևոր է մեզ համար, բայց դուք երբեք հաջողության չեք հասնի, եթե ամբողջովին ապավինեք մեկ ֆուտբոլիստի վրա:

Երբեմն նույնիսկ ամենաորակյալ ֆուտբոլիստը կարող է շարքից դուրս մնալ, ուստի կարևր է ունենալ խաղացողներ, որոնք կարող են մտնել խաղի մեջ՝ չազդելով նրա ռիթմի վրա։ «Վեստ Հեմմի» դեմ դուրս եկավ Իհանաչոն, որը շատ լավն էր։

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ մենք լավ հանդիպում անցկացրինք։ Սկզբնամասից մենք բարձր տեմպով էինք խաղում, խաղի արագությունը լավ էր, ստեղծագործությունը բարձր մակարդակի վրա էր: Մենք արժանի էինք այդ հաղթանակին, ուստի շատ ուրախ ենք», — Ռոջերսի խոսքը մեջբերում է «Independent»-ը:

Facebook Comments